Երեկ մենք ուսումնասիրեցինք BBC-ի թղթակցի արկածները Հայաստանում, իսկ այսօր եկել է Lonely Planet պարբերականի հերթը (նույնպես BBC-ին է պատկանում):
Lonely Planet-ն առաջին պաշտոնական պարբերականներից է, որը մասնագիտացած է ճանապարհորդական ուղեցույցների հրապարակման գործում։
Պարբերականը հոդվածում մեջբերում է այն վայրերի անունները, որոնք պետք է պարտադիր այցելել Երեւանում, ընդ որում՝ 48 ժամվա ընթացքում։ Ամսագիրը Երեւանը նկարագրում է որպես Վիեննայի, Փարիզի ու խորհրդային անցյալի խառնուրդ։
Պարտադիր այցելության ենթակա վայրերի ցանկում են հայտնվել Գաֆեսչյան Արվեստների կենտրոնը, Հանրապետության հրապարակը, Ազգային պատկերասրահը, Մատենադարանը, Ծիծեռնակաբերդ հուշահամալիրը, եկեղեցիները, մզկիթը, անթիվ սրճարանները, ռեստորաններն ու փաբերը, բայց մեզ հետաքրքրեց այն, որ պարբերականն ուշադրություն է դարձրել Առինջում Լեւոնի՝ բոլորիս հայտնի ստորգետնյա տանը (քարանձավին)։
Ըստ առասպելի՝ նրա կինը խնդրել էր նկուղ փորել պահածոները պահելու համար, իսկ բարձրագույն ուժերը Լեւոնին երազում ասել էին, որ նա պետք է ստորգետնյա եկեղեցի կառուցի։ Ոչ բոլոր ուղեցույցներն ու ոչ բոլոր զբոսաշրջային ընկերություններն են տրամադրում տեղեկություն այդ զարմանալի վայրի մասին։ Պարբերականը համառոտ պատմում է եկեղեցու պատմությունը, որը ստեղծել էր Լեւոնը կենդանության օրոք ու որը հիմա պահպանում է նրա կինը՝ Տոսյան։
Իսկ ահա այս հատվածին մենք ուզում ենք, որ ուշադրություն դարձնեն նրանք, ովքեր հայտարարում են, որ զբոսաշրջությունը քաղաքականության մեջ հիմնական առաջնայնություն է մեր երկրի համար.
«Օդանավակայանից Երեւան հասարակական տրանսպորտով հասնելը կարող է ձեզ համար արկած դառնալ, դրա համար էլ ավելի լավ է տաքսուց օգտվեք։ Որպեսզի ձեզնից չափից շատ փող չվերցնեն, օգտվեք այն տաքսի ծառայություններից, որոնք միայն համացանցային հավելվածով են աշխատում (taxoline կամ ggtaxi) կամ էլ եթե հյուրանոցում համար եք ամրագրել, խնդրեք, որ նրանք ձեր փոխարեն կարգավորեն այդ հարցը։ Եթե դուք օդանավակայանում կայանած տաքսիներից օգտվեք, ստիպված կլինեք եռակի թանկ ուղեվարձ վճարել»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը