28 տարեկանում Էդեն Սենբյուֆը կշռում էր 175 կգ: Սակայն երիտասարդ կնոջ կյանքում ամեն ինչ փոխվեց, երբ լուսանկարիչն իրեն ուղարկեց հարսանեկան լուսանկարները… Դրանք տեսնելուց հետո կինը տխրեց՝ հասկանալով, թե որքան «մեծ» հարս է ինքը եղել: Երեք տարվա ընթացքում Էդենը հասել է հրաշալի արդյունքի. նա այժմ կշռում է 75 կգ:
Իսկ ամեն ինչ սկսվեց նրարից, որ Էդենը որոշեց զբաղվել զումբայով եւ թողնել անառողջ սնունդը: Նա իր սիրելի պիցցաներն ու պաղպաղակը փոխարինեց բանջարեղենային սնունդով:
Նիհարելուց հետո կինը որոշեց փորձել իր հարսանեկան զգեստը: Նա կարծում էր, որ զգեստը մի քիչ մեծ կլինի իր հագին, ինչն արդեն ոգեւորիչ էր նրա համար, սակայն նրա սպասելիքներն ավելի քան արդարացան: Զգեստը նրա հագին ոչ թե մի փոքր, այլ չափազանց մեծ էր:
«Ես իմ հարսանիքի օրը շատ եմ սիրում, գնահատում եմ այդ օրվա ամեն մի վայրկյանը, բայց երբ ինձ ուղարկեցին հարսանեկան լուսանկարներս, ես ինքս ինձանից հիասթափվեցի, քանի որ այդքան երիտասարդ տարիքում այդչափ աչքաթող էի արել ինձ: Դա պետք է լինի յուրաքանչյուր աղջկա երազանքների օրը, բայց նայելով լուսանկարներին՝ ես ինձ ուրախ չէի զգում»,-հիշում է նա:
Այժմ Էդենն ու ամուսինը մեծացնում են իրենց 2-ամյա որդուն: Նույնիսկ հղիությունից հետո կինը թույլ չի տվել, որ ավելորդ քաշն իրեն հաղթի: Նա շարունակում է ակտիվորեն զբաղվել զումբայով, նաեւ խոստովանում, որ երեխայի հետ իր ամեն օրը լի է մարզանքով :)
Աղբյուրը՝ Mirror.co.uk
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը