Ռուսական շանսոնի աստղ Լյուբով Ուսպենսկայան դստերը՝ Տատյանա Պլակսինային, Հայաստան էր բերել՝ պլաստիկ վիրատահության համար։ Ուսպենսկայան «Звезды сошлись» հաղորդման եթերում հայտարարել է, որ լրջորեն զբաղվում է դստեր առողջությամբ, հայտնում է Dni.ru-ն։ Նախկինում կատարված վիրահատական միջամտությունները Պլակսինային չեն օգնել ազատվել վթարի բոլոր հետեւանքներից։
Ուսպենսկայան առայժմ չի խոսում դստեր պլաստիկ վիրահատության արդյունքների մասին։ Փոխարենը հեռուստաէկրաններից եւ սոցիալական ցանցերում սկսել է Պլակսինայի գովազդային յուրօրինակ արշավը որպես երգչուհի։ Մայրը դստեր համար պրոֆեսիոնալ երաժիշտների խումբ է ընտրել Լատինական Ամերիկայից, որոնք նրան օգնում են ձայնագրել առաջին սինգլները։ Ուսպենսկայան վստահ է, որ հանրությունը շուտով կտեսնի Պլակսինայի ելույթներն ու տեսահոլովակներն ու կհիանա նրա ստեղծագործությամբ։
Լյուբով Զալմանովնայի խոսքով՝ իր դուստրն այժմ լիովին առողջ կենսակերպ է վարում։ Նա կարողացել է հաղթահարել ամիսներ տեւած կոնֆլիկտը մոր հետ եւ դադարել թմրանյութեր օգտագործել։ Պլակիսնային հիվանդանոցում տեղավորելու եւ ծնոտի հետ կախված խնդիրները լուծելու Ուսպենսկայայի ջանքները նախկինում դիտարկվում էին որպես հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու ցանկություն։ Սակայն այժմ շանսոնի աստղը նշում է, որ դստեր գիտակցությունը պարզվել է, եւ նա վստահում է մայրիկին։
«Նա ինքնուրույն է թողել, չորս ամիս է՝ ձեռք չի տալիս խոտին։ Այսօր նա առհասարակ չի հասկանում, թե ինչն են թմրանյութերն ու ալկոհոլը, նա զբաղվում է յոգայով։ Բուժվում ենք»,- «НТВ»-ի եթերում հայտարարել է Ուսպենսկայան։
Երգչուհին, որը մինչ այժմ շարունակում է ուրախանալ դստեր հետ միավորմամբ, վստահ է․ Պլակսինան մի օր կգերազանցի իր հաջողությունը։ Հրապարակումներից մեկում երգչուհին նշել է, որ Տատյանան շատ տաղանդավոր է, իսկական արտիստ։ Ուսպենսկայան խոստովանում է, որ շուտով ամբողջ երկիրը կհամոզվի դրանում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով