Շատերի կողմից սիրված կարտոֆիլը կարող է դեպրեսիա առաջացնել: Չինաստանի Հանչժոու քաղաքում հետազոտական թիմը պարզել է, որ տապակած մթերքների, հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը, համապատասխանաբար 12%-ով եւ 7%-ով բարձրացնում է անհանգստության եւ դեպրեսիայի ռիսկը: Այս ասոցիացիան ավելի ընդգծված է եղել երիտասարդ տղամարդկանց եւ երիտասարդ սպառողների շրջանում, հաղորդում է CNN-ը։
Այնուամենայնիվ, փորձագետները հայտարարել են, որ դրանք նախնական արդյունքներ են, եւ դեռ պարզ չէ, թե տապակած ուտելիքները հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ են առաջացնում, թե այն մարդիկ, ովքեր զգում են դեպրեսիայի կամ անհանգստության ախտանիշներ, ավելի հաճախ են ուտում դրանք:
Հետազոտությանը մասնակցել է 140728 մարդ 11,3 տարվա ընթացքում: Առաջին երկու տարվա ընթացքում դեպրեսիա ախտորոշված մասնակիցներին բացառելուց հետո, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է անհանգստության 8294 դեպք եւ դեպրեսիայի 12735 դեպք, ովքեր կերել են տապակած սնունդ, մինչդեռ տապակած կարտոֆիլի դեպքում տապակած մսի համեմատ դեպրեսիայի ռիսկի աճել է 2%-ով։
Նոր ուսումնասիրության ընթացքում հետազոտողները ենթադրում են, որ ակրիլամիդը՝ քիմիկատը, որն արտադրվում է տապակման գործընթացում, հատկապես տապակած կարտոֆիլի մեջ, պատասխանատու է անհանգստության եւ դեպրեսիայի բարձր ռիսկի համար: «Կարտոֆիլը մտահոգություն է առաջացնում տրամադրության վրա դրանց պոտենցիալ ազդեցության համար, քանի որ դրանք կարող են արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացում առաջացնել, իսկ հետո՝ հորմոնալ ռեակցիաներ: Այնուամենայնիվ, այս պոռթկումները մասամբ բթանում են տապակելու ճարպից»:
Չժեցզյան համալսարանի գիտաշխատող Յու Չժանը նշել է, որ «տապակած մթերքների կողմնակի ազդեցություններից խուճապի մատնվելու կարիք չկա»։ Սակայն առողջ ապրելակերպ վարելը եւ տապակած մթերքների օգտագործումը կրճատելը կարող է օգտակար լինել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից21:20, 11 մայիսի
Եզրափակչին ժամեր են մնացել, իսկ «Եվրատեսիլ »-ում քաոս է20:27, 11 մայիսի
«Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (VIDEO)19:22, 11 մայիսի
Չնայած անվտանգության սպառնալիքներին եւ քաղաքական իրավիճակին, Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ17:30, 11 մայիսի
Օփրա Ուինֆրին քննադատել է նիհարելու սեփական մեթոդները15:15, 11 մայիսի
Մեծ է հավանականությունը, որ «Շոգուն» սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան13:24, 11 մայիսի
Քիմ Քարդաշյանի կրտսեր որդին՝ Փսալմը, շատ շքեղ նվեր է ստացել՝ Tesla Cybertruck-ի մինի տարբերակը12:16, 11 մայիսի
Նիդերլանդների ներկայացուցիչը զրկվել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչին մասնակցելու հնարավորությունից՝ առեղծվածային միջադեպի պատճառով11:26, 11 մայիսի
New York Times-ը ներկայացրել է «Եվրատեսիլ 2024»-ի այն 5 ֆավորիտներին, ովքեր հաղթելու ամենամեծ շանսերն ունեն