Ալբինոսներ. թափանցիկ գեղեցկություն

Կամո Արեյանի որդու ոչ ավանդական հարսանիքը

NEWS.am Style/Anna Sargsyan's summer make up

Նուրբ, նորաձեւ եւ համարձակ. Street Style Երեւանում

Գաֆեսճեան քանդակների պարտեզում` Կասկադ

Shine & Food. Երբ մանղալի դիմաց աղջիկ է կանգնած

Խելահեղ Վարդավառը՝ Կարապի լճում

Վարդավառին ընդառաջ կայացավ տոնական երթ

Կատարի դրոշ, կաբրիոլետ եւ շիկահեր. շեյխը «զվարճանում է» Երեւանի կենտրոնում

By NEWS.am STYLE. Fly Project խմբի համերգը Երևանում

Fly Project խմբի համերգը Երևանում

Սուպերտորթ NEWS.am STYLE-ից՝ Տորթի համաշխարհային օրվա առիթով

Շնորհիվ պլաստիկ վիրաբույժ Աշոտ Թորոսյանի՝ «Վիկմեդ» ԲԿ պլաստիկ վիրաբուժության մեջ վայելում է մեծ ճանաչում և վստահություն

Նազենի Հովհաննիսյանի 35-ամյակի խնջույքն ու հայտնի հյուրերը

NEWS.am STYLE/Drawing with make up

Լուիզա Ներսիսյանի կրքոտ պարերը՝ Իտալիայում

Shine & Food. Երեկոյան չգիրացնող աղցան

Ուրախ գույներ, պարեր ու վազք. կայացավ Yerevan Color Run 2017-ը

Մարմինը նախապատրաստում ենք ամռանը. բիկինիի հատվածի մազահեռացում

8 մայիսի, 22:12

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից շատերի համար բիկինիի հատվածի մազահեռացումն ամենամեծ խնդիրներից է: Չէ՞ որ հենց այդ նուրբ հատվածում են գտնվում նյարդային վերջույթների մեծ մասը, ինչի արդյունքում մազահեռացումն ուղեկցվում է ուժեղ ցավագին զգացողություններով: Եվ այսպես, բիկինիի հատվածի մազահեռացման ինչպիսի՞ միջոցներ կան:

Սկսենք էլեկտրական էպիլյատորից: Այն օգնում է անցանկալի մազիկների մասին մոռանալ 20-30 օր: Սակայն դրա կիրառումը ցավոտ է եւ կարող է գրգռվածություն առաջացնել: Չմոռանաք մազահեռացումից հետո խոնավեցնող կրեմ քսել:

Լազերային էպիլյացիան ամենից անցավն է: Այն ստեղծված է հատուկ նրանց համար, ովքեր ցավ չեն կարողանում տանել: Այս էպիլյացիան երկու հիմնական առավելություն ունի. այն գրգռվածություն չի առաջացնում եւ մի քանի գործողությունից հետո կարող եք ընդհանրապես մոռանալ անցանկալի մազիկների մասին: Լազերային էպիլյացիան հնարավորություն է տալիս մազերը հեռացնել արմատից, որպեսզի դրանք այլեւս չաճեն:

Շաքարային էպիլյացիան, թերեւս, ամենահայտնի միջոցն է, որից օգտվում են բազմաթիվ կանայք: Այն գրգռվածություն չի առաջացնում եւ օգնում է մազերից ազատվել երկար ժամանակ: Այնպես որ, եթե ձեռքի տակ էլեկտրական էպիլյատոր չունեք կամ լազերային էպիլյացիայի կողմնակից չեք, ապա տնային պայմաններում մի քանի րոպեի ընթացքում կարող եք ինքներդ շաքարային էպիլյացիայի համար անհրաժեշտ զանգված պատրաստել:

Ձեզ անհրաժեշտ են.

10 ճաշի գդալ շաքարավազ;

1 ճաշի գդալ ջուր;

կես կիտրոնի հյութ:

Անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները խառնել եւ 10-15 րոպե դնել կրակին: Երբ զանգվածը դառնա ոսկե-շագանակագույն, ուրեմն պատրաստ է: Հարկավոր է սպասել, մինչեւ այն մի փոքր սառչի: Քսում ենք բիկինիի հատվածին, մազերի աճման ուղղությամբ: Վերցնում ենք գործվածքի կտոր (միայն բամբակից) եւ դնում զանգվածի վրա: Սպասում ենք, մինչեւ կտորն ամուր կպչի, հետո կտրուկ շարժումով հանում ենք մազերի աճմանը հակառակ ուղղությամբ: Շաքարավազի մնացորդները լվանում ենք գոլ ջրով:

NEWS.am STYLE





  • Այս թեմայով

  • Հարցում
Ամենասիրված ակումբը
Kami
Opera Club
Կալիբր
...Yans
Mezzo