Պահարան. այն ամենն ինչ պարտադիր է ճամպրուկում՝հանգստի մեկնելիս

Ամերիկաբնակների արձագանքը հայկական տեսահոլովակներին. մաս 2` Իվետա Մուկուչյան

«IQ-իկ». Փոքրիկները` լրագրության մասին

Makeup tutorial. ստանում ենք վառ ամառային դիմահարդարում

Ինչպես ընտրել ամառային շապիկներն ու ճիշտ համադրել դրանք

«Իռլանդացին» ֆիլմի առաջին թիզերը

Արտասահմանցիները հայկական տեսահոլովակներ են դիտում

Երկու հայ հանդիպեցին Մոսկվայում․ Հրանտ Թոխատյան եւ Սարիկ Անդրեասյան

NEWS.am STYLE-ը ներկայացնում է․ երեք լուք մեկ ժակետով՝ ոճաբանի խորհուրդները

Դավիթ Պարոնիկյանը, Միշ Ամիրյանը & Co-ն ներկայացնում են. «համեղ» երաժշտություն Smart’n’Special-ից

«Ուզում եմ նստել «Համացանց» անունով ձին». Սարիկ Անդրեասյանն իր Youtube-յան շոուն ունի

«Իտալական մաֆիայի կրտսեր կազմ». հայ երիտասարդը «Лучше всех» հաղորդմանը եկել էր 8-ամյա թարգմանչի հետ

Քիմ Քարդաշյանը վերադարձել է Սպիտակ տուն՝ դատապարտյալներին աջակցելու համար

«Հայաստանը բացահայտումների երկիր է». Միխայիլ Շիրվինդտը Սեւանի ափին խեցգետնով քաբաբ է փորձել

Shabeeg․ խոսող շապիկներ

Թիմաթին եւ Նազիման ներկայացրել են Հայաստանում նկարահանված տեսահոլովակը

Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը՝ Կաննի կինոփառատոնում

Սերժ Թանկյանը կատարել է «Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանի սաունդթրեքը

Իսկ դու մի բան կեր. «Վաղ առավոտը չարիք է, վաղ առավոտն առանց նախաճաշի՝ շատ ավելի մեծ չարիք»

12:12, 8 դեկտեմբերի

«Տրամադրություն չունե՞ս: Իսկ դու մի բան կեր»,- մայրս է այսպես ասում, երբ տեսնում է, որ անտրամադիր եմ: Ընդ որում, մայրս պատմում է, որ նախատատիս խոսքերն են: Գուցե եւ այդպես է: Ես պրոֆեսիոնալ ֆուդ-բլորգեր չեմ, ոչ էլ փորձագետ, բայց ասում են՝ ուտելիքից, այնուամենայնիվ, հասկանում եմ

«Վաղ առավոտը չարիք է, իսկ վաղ առավոտն առանց նախաճաշի՝ ավելի մեծ չարիք»,- չեմ հիշում՝ ով է ասել, բայց նա, միանշանակ, ճիշտ է եղել... Տանը չնախաճաշելն արդեն վաղուց շքեղություն չէ։ Գործնական մարդկանց համար դա շահավետ տարբերակ է եւ շատ ավելի հարմար է, քան վաղ առավոտից գազօջախի մոտ լինելը, հետո նաեւ՝ շտապելով սպասքը լվանալը։ Երեւանյան սրճարանները, ռեստորանները, կաֆետերիաները ակտիվորեն օգտագործում են այդ միտումը՝ ներգրավելով նոր հաճախորդներին։

Որպես կանոն՝ այս վայրերը տեղակայված են քաղաքի կենտրոնում եւ բաց են առավոտյան ժամը 8-ից այն հաշվարկով, որ այցելուն կհասցնի սուրճ կամ թեյ խմել, ինչ-որ բան ծամել եւ խորասուզել առօրյայում։ Ընդ որում, Тrip Аdvisor-ում կարելի է նկատել դժգոհ զբոսաշրջիկների մեկնաբությունները, քանի որ Երեւանում չկան վայրեր, որոնք բաց են ժամը 7-ից։ Հնարավոր է մի օր լինեն։

Գնային քաղաքականությունն ամենուր տարբեր է՝ մի անձի նախաճաշը կարող է արժենալ յոթ հազար դրամ, հնարավոր է նույնիսկ նույնիսկ երեք, կամ երկու հազար դրամ ծախսել... Կարելի է լավ նախաճաշել Կասկադում գտնվող Apperitivo-ում, Malocco Café-ի նախաճաշը եւս վատը չէ, նաեւ առողջ է։ Ինձ դուր է գալիս Louis Charden-ը. զգացվում է, որ սնունդին հարգանքով են վերաբերվում։ Բավական հաջող նախաճաշ է մատուցվում նաեւ Black Angus-ում. կա նաեւ հայկական տարբերակ՝ լավաշով, հայկական պանրով ու կանաչիով։ Միայն թե առավոտյան հարկավոր է քայլել՝ այդ սրճարաններին հասնելու համար։ Որպեսզի չուշանամ, ես որոշեցի մտնել այն սրճարանները, որոնք մոտ են։ Թեեւ ոչ միշտ է պարտադիր նստել. կարող եք կրուասան, մաֆին եւ սուրճ վերցնել ու քայլել աշխատավայր։

Առավել թանկ սրճարաններից առաջարկում եմ Martini Royale-ը։ Նախ այն պատճառով, որ առավոտը պետք է սկսվի լավ սուրճով, իսկ այնտեղ սուրճն իսկապես լավն է։ Բացի այդ՝ առանձին breakfast menu-ն առաջարկում է տարատեսակ սնունդ՝ ձու պաշոտ, բենեդիկտ, նրբաբլիթներ, ձվածեղներ։ Առողջ սնունդի սիրահարների համար կան նաեւ շիլաներ ու մյուսլի... Մի խոսքով՝ շեշտը դրված է եվրոպական նախաճաշերի վրա՝ նախաճաշեր, որոնք սովարաբար մատուցում են արեւմտյան լավ հյուրանոցում։ Գեղեցիկ ապրել չեք արգելի, եւ ես պատվիրում եմ բենեդիկտ՝ սաղմոնով (կարող եք նույնը պատվիրել պրոշուտոյով). ամեն բան ճիշտ է՝ սկսած ձվի եփվածության աստիճանից, մինչեւ Օլանդեզ սոուս (Hollandaise) եւ կանաչ սոխի բարակ փետուր։ Այստեղ կապուչինոն պատրաստում են այնպես, ինչպես ցանկանում եք. սուրճի համը կլինի այնպիսին, ինչպես սպասում էիք։ Իսկ եթե ոչ, ձեզ համար այն կրկին կպատրաստեն այնքան ժամանակ, քանի դեռ սուրճը  ձեր հավանությանը չի արժանացել։ Նույնը կարելի է ասել նաեւ ճաշատեսակների մասին։ Մի փոքր նկատողություն, եւ այն կփոխվի սեղմ ժամկետներում։ Մի խոսքով՝ խոհանոցը, բարիստան ու սպասարկումը չեն հիասթափեցնի...

Երկրորդ վայրը, որն ինձ խորհուրդ էին տվել նախաճաշելու համար  Vienna Café and Kitchen-ն է։ Սպասարկումը լավ է, ամեն ինչ գեղեցիկ է, կոկիկ... միգուցե սխալվել էի պատվերի հարցում։ «Վիեննական նախաճաշ» պատվիրեցի՝ տեղին համապատասխան՝ եփած ձու, պանիր, կարագ, երշիկեղեն, պրոշուտո, մի փոքր խոզապուխտ, ջեմ կամ նուտելա, մի քանի տոստ։ Ահա ամենը՝ սովորական հյուրանոցային «հավաքածու»։ Կարծես թե համեղ էր, բայց անհետաքրքիր։ Ուտելու ընթացքում մտածում էր՝ պետք չէր «կամակորություն անել» եւ օրինակ՝ օմլետ պատվիրել։ Սուրճի վերաբերյալ. ամերիկանոյին ջուր շատ էր ավելացվել, կապուչիոն հրաշալի էր։

Օմլետ ուտելու համար Segafredo այցելեցի՝ նախորդներից առավել ժողովրդավարական վայր։ Ի դեպ, քայլելու ընթացքում երկու տեղ հանդիպեցի, ուր խինկալի են մատուցում. դրանք բաց էին եւ պատրաստ այցելուների ընդունել։ Առավոտյան ժամը 8-ին։ Այնպես որ եթե վաղ առավոտան ցանկանաք ինչ-որ կծու եւ շատ կալորիական բան ուտել (մի խինկալին 126 կալորիա է պարունակում), կարող եք գնալ։ Վերադառնանք օմլետին։ Կաթնաշառով ու պանրով, եթերային, նուրբ, տոստերով, լոլիկով ու վարունգով պատրաստված աղցանով, որից սոխի հոտ էր գալիս։ Այսպիսի տհաճ համ, որի կարիքը վաղ առավոտյան առհասարակ չկար, եթե մինչ այդ խինկալի չեք կերել։ Այդ դեպքում դուք ոչինչ չեք էլ զգա։ Ընդհանուր առմամբ համեղ է, գինն՝ ընդունելի։ Segafredo-ում սուրճն ինչպես միշտ բավական լավն է։

Ասում են՝ նախաճաշն օրվա ընթացքում ամենակարեւոր սնունդն է։ Բրիտանացի գիտնականները եւ ոչ միայն, վաղուց ապացուցել են, որ նախաճաշն ապահովում է էներգիան ամբողջ օրվա ընթացքում։ Հենց նախաճաշն է հնարավորություն տալիս ոտքի վրա մնալ օրվա երկրորդ կեսին։ Նախաճաշը 30 տոկսով բարձրացնում է աշխատունակությունը։ Եվ  ի վերջո՝ ոչինչ առավոտ վաղ այդքան չի բարձրացնում տրամադրությունը, որքան համեղ սնունդը։  Ստուգված է. պատասխանատու եմ ասվածի համար և գնամ ինչ-որ բան ուտելու...

Աննա Սաթյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ