Ֆրանսիան ծրագրում է միլիոնավոր եվրոներ ծախսել՝ գինին դեղագործական եւ կոսմետիկ արտադրանքի տեխնիկական ալկոհոլի վերածելու համար, որպեսզի կարողանա հսկայական ավելցուկները հեռացնի։ Այս մասին հայտնում է The Local-ը։
Ֆրանսիան՝ Իտալիայից հետո աշխարհում երկրորդ ամենամեծ գինի արտադրող երկիրն է։ Վաղուց հայտնի է որպես գինու սիրահարների ազգ: Բայց հարավ-արեւմտյան Բորդո շրջանի արտադրողներն ասում են, որ ավելի մատչելի ապրանքանիշերի գերարտադրությունը եւ ներքին սպառման նվազումը ճնշել են մառանները, եւ հաջորդ սեզոնի բերքը պահելու տեղ չունեն։
Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ ըմպելիքը տեխնիկական սպիրտի մեջ թորելու համար կհատկացնի մինչեւ 160 մլն եվրո։
Բորդոյի գինեգործ Դիդյե Կուզինին կարծում է, որ այս գումարը բավական է ընդամենը մի քանի ամսով փոքր բիզնեսին օգնելու համար՝ միաժամանակ տարածելով ամբողջ արդյունաբերությունը ողջ երկրում: Մեր մառաններում 24 ամիս է, ինչ ապրանքն առանց օգտագործվելու դրված է», - ասել է նա։
Բորդոյի շրջանի գյուղատնտեսական արհմիությունները մի քանի բողոքի ցույցեր են կազմակերպել եւ փոխհատուցում են պահանջում իրենց խաղողի այգիների մի մասն արմատախիլ անելու դիմաց: Սա կնպաստի արտադրության ծավալների կրճատմանը եւ խաղողագործներին թույլ կտա հողը վերափոխել այլ գործունեության համար:
Կուզինի եւ գործընկեր այգեգործների գնահատմամբ, տարածաշրջանում առնվազն 15,000 հեկտար խաղողի այգիներ կան, ինչը համարժեք է 21,000 ֆուտբոլի դաշտերին, որոնք պետք է արմատախիլ արվեն, որպեսզի փոփոխություն լինի: Նրանք պահանջում են փոխհատուցում մեկ հեկտարի համար 10000 եվրոյի չափով։
Ֆրանսիական գինու արդյունաբերությունում աշխատում է մոտ կես միլիոն մարդ՝ ըստ Գինու ազգային միջպրոֆեսիոնալ հանձնաժողովի տվյալների:
Եթե ոչինչ չարվի՝ «մենք մտավախություն ունենք, որ 100,000-ից մինչեւ 150,000 աշխատատեղ վտանգի տակ կհայտնվի հաջորդ տասնամյակում»,- ավելի վաղ նախազգուշացրել էր հանձնաժողովի ղեկավար Բեռնար Ֆարժը:
Ֆրանսիական սուպերմարկետներում կարմիր գինու վաճառքն անցյալ տարի նվազել է 15 տոկոսով։ Այս մասին հայտնում է երկրի Գինեգործների գլխավոր ասոցիացիան: Սպիտակ եւ վարդագույն գինիներն ամենաքիչն են տուժել՝ գրանցելով մոտ երեք եւ չորս տոկոս անկում:
Գինեգործ եւ FNSEA գյուղատնտեսական միության գլխավոր քարտուղար Ջերոմ Դեսպինն ասել է, որ սա ավելի լայն միտում է արտացոլում: Նրա խոսքով՝ 70 տարի առաջ ֆրանսիացիները տարեկան միջինը մոտ 130 լիտր գինի էին խմում, իսկ այսօր այդ ցուցանիշն իջել է 40 լիտրի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը