Եթե զուգընկերոջ հետ անկողնում խնդիրներ կան, դրանք պետք է կարգավորել։ Իհարկե, կարելի է փոխել զուգընկերոջը, սակայն խելամիտ ու ավելի ազդեցիկ միջոց է սովորական անկեղծ զրույցը։ Իհարկե, այն ճիշտ վարելն այնքան էլ հեշտ չէ, սակայն այս բարդ հարցում NEWS.am STYLE–ը խորհրդակցեց ԵՊԲՀ-ի սեքսոպաթոլոգիայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ։
Մի քանի պարզ կանոն կա, որոնց հետևելով՝ այդ «բծախնդիր» զրույցի վերջում ցանկալի արդյունքի կհասնեք։
Զրույցը մի սկսեք, եթե ձեզնից մեկին ինչ-որ կողմնակի բան է նյարդայնացրել։ Սկսեք ոչ թե բողոքից, այլ դրական նոտայից։ Նույնիսկ հասարակ ժպիտը կարող է բարեհաջող սկիզբ լինել։ Հասկացեք՝ այդ զրույցը ձեր զուգընկերոջ համար կրկնակի տհաճ է, քան ձեզ համար։ Ըմբռնող ու նրբանկատ եղեք։
«Եթե զուգընկերոջը ասում եք. «Քանի անգամ քեզ ասեմ, որ տանել չեմ կարողանում այս դիրքը», ապա դրան կհաջորդի կամ վեճը («Կրկին կոպտո՛ւմ ես»), կամ էլ զուգընկերը պարզապես կուլ կտա վիրավորանքը («Նա ինձ հետ խոսում է այնպես, ինչպես ուզում է»)։ Իսկ եթե նույն բանն ասեք այլ կերպ. «Սիրելիս, գուցե փոխենք դիրքը, ինձ այնպես ավելի է դուր գալիս» կամ նրբանկատորեն բացատրեք, թե ինչու սա ձեզ դուր չի գալիս, ապա արդյունքը մոտավորապես նույնը կլինի, բայց հարաբերությունները չեն փչանա։ Իրական արդյունքի հասնելու համար պետք է ժամանակին հասկանալ, որ վեճ է սկսվում, եւ կանխել հենց սկզբից։ Դադար վերցրեք, հանգստացեք (սովորեք հանդարտվել), ուշքի եկեք եւ նոր միայն վերադարձեք զրույցին։ Զրուցելիս ձգտեք առավելագույն ըմբռնողականություն ու հարգանք ցուցաբերել զուգընկերոջ հանդեպ. նա էլ է արժանի դրան, դուք էլ դրա կարիքն ունեք», – խորհուրդ է տալիս Վ. Շահրամանյանը։
Եւս մեկ կարեւոր մանրուք. նման զրույցի ընթացքում չի կարելի հիշել ու զուգընկերոջը համեմատել նախկիններից որեւէ մեկի հետ։ Այլապես վեճը պատրաստ է։
Որքան էլ շփոթվեք, ձգտեք խոսել պարզ ու հստակ, այլապես խոսակցությունը կվերածվի ոչինչ չասող տաօրինակ զրույցի։ Խոսեք այն մասին, թե ինչն է ձեզ դուր գալիս, ինչը՝ ոչ, ինչ կցանկանայիք ներմուծել ձեր սեռական կյանք։ Խոսեք ձեզ անհանգստացնող հարցերի մասին. մտավախությունների, զգացմունքների, ցանկությունների…
Խուսափեք հռետորական հարցերից։ «Կարծում ես՝ ինձ այդպես դո՞ւր է գալիս...» արտահայտության փոխարեն անկեղծորեն ասեք. «ականջս մի համբուրի»։
Եւ, վերջապես, նման զրույցներում իրար հասկանալու վերջին գաղտնիքը. խոսեք գործողության մասին, այլ ոչ՝ անձի (զգացեք տարբերությունը «չեմ սիրում, երբ դու…» եւ «չեմ սիրում նման համբույրներ…» արտահայտությունների միջեւ) եւ խոսեք առաջին դեմքից («դու ամեն անգամ այդպես ես անում...» արտահայտության փոխարեն՝ «ես տխրում եմ, երբ դու…»)։
Մի մոռացեք նաեւ սեքսի դրական կողմերի մասին խոսել։ Հավատացեք, որ զուգընկերն ավելի լավ կզգա, եթե ձեզ դուր չեկածի մասին ասելուց հետո նրան մեկ այլ գործում «փորձառու» անվանեք։ Դա կհարթի խոսակցությունից առաջացած բացասական հույզերն ու թույլ չի տա, որ նրա ինքնագնահատականն ընկնի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:30, 18 հոկտեմբերի
«Միշտ ոգևորված եմ՝ բացահայտելու իմ արմատները». Գրիգոր Ջաբոտյանը՝ հայկական նորաձևության և մոդել Արմինե Հարությունյանի հետ համագործակցության մասին14:15, 18 հոկտեմբերի
«Մոսկվայի անամոթը»՝ Մկրտիչ Բալյան. Ինչպես նկուղային արկածախնդիրը հյուրերի նվաստացումը վերածեց թանկարժեք շոուի12:30, 18 հոկտեմբերի
50,000 դոլար արժողությամբ Rolex և շվեյցարական դասականը. Ի՞նչ են կրում Խաչատուր Սուքիասյանը և հայկական քաղաքական էլիտան իրենց դաստակներին10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը13:22, 17 հոկտեմբերի
«Դու ինձ խայտառակեցիր». Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով