Թվում է՝ բնությունը կատարյալ է ստեղծել մարդուն, սակայն ներկայիս միտումները ստիպում են որոշակի փոփոխություններ կատարել մեր կյանքում։ Իհարկե, վարսերը ցանկացած կնոջ հպարտությունն են, եւ հենց դրանց միջոցով գեղեցիկ սեռի ներկայացուցիչները գրավում են տղամարդկանց։ Սակայն մարմնի՝ դեմքի, ձեռքերի, ոտքերի, թեւատակի, բիկինի հատվածի մազերը անցանկալի են եւ պետք է ազատվել դրանցից։ Իսկ ինչպե՞ս։
Իհարկե, ամենահեշտ տարբերակը ածելիով սափրելն է, սակայն այդ դեպքում մազերը մի քանի օր անց կրկին հայտնվում են։ Կարելի է նաեւ մեղրամոմով հատուկ միջոցներ օգտագործել, որոնց կիրառման դեպքում արդյունքն ավելի երկարատեւ է լինում, բայց ոչ այնքան, որքան ցանկալի էր։
Ի դեպ, մեղրամոմի փոխարեն կարելի է ավանդական միջոցներով խառնուրդ պատրաստել։ Հարկավոր է մեկ բաժակ շաքարավազ, մի քիչ կիտրոնի թթու, 3 ճաշի գդալ ջուր։ Բոլոր բաղադրիչները պետք է խառնել եւ եփել։ Արդյունքում պլաստիլինի նման զանգված է ստացվում, որն արդեն կարելի է քսել մազածածկույթի վրա եւ արագ մաքրել։
Բավականին դրական ազդեցություն կարող է ունենալ նաեւ 5 տոկոսանոց ջրածնի պերօքսիդը։1-3 թեյի գդալ լուծույթին հարկավոր է ավելացնել 5 կաթիլ անուշադրի սպիրտ եւ բամբակի միջոցով խառնուրդը պետք է քսել մազածածկույթի վրա։ Այս մեթոդի կանոնավոր կիրառության դեպքում մազերն ավելի բաց եւ դյուրաբեկ են դառնում։
Բայց ամենաէֆֆեկտիվ միջոցն, իհարկե, ֆոտո կամ լազերային էպիլյացիան է։
Աղբյուրը՝ blikvitt.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում